Սթիվեն Քյուրքչյան
Սթիվեն Քյուրքչյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 28, 1943 (81 տարեկան) |
Ծննդավայր | Բոստոն, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Բոստոնի լատինական դպրոց (1966) և Suffolk University Law School? (1970) |
Մասնագիտություն | լրագրող |
Գործունեություն | The Boston Globe օրաթերթի լրագրողական հետաքննության Spotlight սյունակի |
Աշխատավայր | State House News Service? |
Ծնողներ | Անուշավան Քյուրքչյան, Ռոզելա Կյուրեղյան-Քյուրքչյան |
Պարգևներ և մրցանակներ |
Սթիվեն Անուշավանի Քյուրքչյան (անգլ.՝ Stephen A. Kurkjian, օգոստոսի 28, 1943, Բոստոն, ԱՄՆ)[5], ամերիկահայ գրող, լրագրող, Պուլիցերյան մրցանակի եռակի դափնեկիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սթիվեն Քյուրքչյան ծնվել է 1943 թվականին Բոստոն քաղաքում։ Պապը սպանվել է ցեղասպանության ժամանակ[6], իսկ երեքամյա հայրը քրոջ ու եղբոր հետ հազիվ են փրկվել։ Հաջորդ գարնանաը քույրն ու եղբայրը մահանում են խոլերայից, իսկ հայրը հայտնվում է Ամերիկայում[7][8]։ Հայրը նկարիչ է եղել, մայրը՝ Ռոզելա Կյուրեղյան-Քյուրքչյանը, աշխատել է գրադարանավար։ Սթիվենն ավարտել է Բոստոնի նահանգի դպրոցն ու նահանգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Համալսարանին ավարտելուց հետո՝ 1968 թվականից Սթիվեն Քյուրքչյան աշխատել է The «Boston Globe»-ում որպես խմբագիր ։ Սթիվեն Քյուրքչյանը Պուլիցերյան մրցանակի արժանացել է 1972 և 1980 թվականներին հետաքննական հոդվածների համար։ Վերջին անգամ՝ 2003 թվականին «Բոստոն Գլոբի» խմբագրակազմով կաթոլիկ եկեղեցում սեքս սկանդալը բացահայտելու համար։ Քյուրքչյանը Հոլիվուդում նկարահանվել է «Ուշադրության կենտրոնում» գեղարվեստական ֆիլմը, որը պատմում է հենց «Բոստոն Գլոբի» լրագրողների հետաքննության մասին։ Ֆիլմն արժանանում է «Օսկարի»[9], հետագայում պարզվում է, որ մի հերոսը հենց Սթիվեն Քյուրքչյանն է:Սթիվեն Քյուրքչյանը նաև Բոստոնի Իզաբելլա Գարդներ թանգարանից 1990 թվականին կատարված աղմկահարույց գողության մասին պատմող «Master Thieves» գրքի հեղինակն է, որը պատմում է թանգարանից Ռ. Ռեմբրանդի, Է. Դեգայի և այլ աշխարհահռչակ հեղինակների աշխատանքների դեռևս չբացահայտված գողությունների մասին։ Քյուրքչյանը երեք անգամ այցելել է Հայաստան։ Առաջին անգամ նա եկել է 2002 թվականին ԵՊՀ հրավերով՝ ապագա լրագրողներին վերապատրաստելու, Հայաստան-Սփյուռք 2-րդ համաժողովին մասնակցելու համար։ Երկրորդ անգամ՝ 2016 թվականի ապրիլին «Ավրորա» մրցանակաբաշխությանը ներկա լինելու համար[10][11], երրորդ անգամ նույն թվականի ամռանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.pulitzer.org/winners/timothy-leland-gerard-m-oneill-stephen-kurkjian-and-ann-desantis
- ↑ https://www.pulitzer.org/winners/stephen-kurkjian-alexander-b-hawes-jr-nils-bruzelius-joan-vennochi-and-robert-m-porterfield
- ↑ https://liu.edu/polk-awards/past-winners
- ↑ https://goldsmithawards.org/honoree/crisis-in-the-catholic-church/
- ↑ History vs. Hollywood: SPOTLIGHT (2015)
- ↑ Стивен Кюркчян: Пулитцеровские награды и Оскар за правду о самых громких преступлениях в США
- ↑ Kurkjian, Stephen (2014 թ․ ապրիլի 22). «Kiss My Children's Eyes: A Search for Answers to the Genocide Through One Remarkable Photograph». Armenian Weekly. «...my grandfather had been killed in the genocide, yet my father, a three-year-old in 1915, had survived to come to America to thrive.»
- ↑ Kurkjian, Stephen (1993 թ․ ապրիլի 18). «Roots of Sorrow». Boston Globe. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 10-ին.
- ↑ Սթիվ Քյուրքչյան. Spotlight-ը հոգ է տանում «փոքր մարդկանց» համար
- ↑ Aurora Dialogues. Մարդասիրական ոլորտի խնդիրների քննարկման նոր հարթակ
- ↑ Aurora Prize Guests: Stephen Kurkjian